Անհետ կորած զինծառայողի հայրը նստացույց է իրականացնում Կառավարության դիմաց

160
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2026 թ., 12:36
44-օրյա պատերազմում անհետ կորած ժամկետային զինծառայող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը, երեկվանից նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց։ «Ապրիլի 27-ին մոտ 50 անհետ կորած զինծառայողների ծնողներով այստեղ էինք, հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, ասացի՝ պարզիր՝ իմ երեխեն ուր է։ Պատասխան չտվեց, ասաց՝ գրավոր կպատասխանեմ։ 15 օր է անցել, չի պատասխանել»,- ասում է քաղաքացին։ «Տղայիս անունն առաջին զոհվածների ցուցակում է եղել, գնացել, պարզել եմ, որ չի զոհվել, նրան տեսնող է եղել, բա եթե չի զոհվել՝ ո՞ւր ա, ի՞նչ են արել, 6 տարի է՝ մարդու սիրտ չի դիմանում։ Իմ երեխուն ես իրանից եմ ուզում, ինքը պիտի բերի։ Այստեղից տուն չեմ գնա, մինչև մի բան չպարզեն»,- ասում է Ազատ Գևորյանը:

«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
3821:42
«Աէրոֆլոտ»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովը կալանավորվել է
6021:41
«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան
5121:30
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
6221:11
«Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է». Լիաննա Խաչատրյան
5220:36
Հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
5020:18
Ի՞նչ է կատարվում Կոնստանտինովկայում Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո. The Telegraph
9619:53
Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի
10519:23