«ՀՀ-ում չկա խաղաղություն, Փաշինյանն ինքն է մեզ սպառնում պատերազմով»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը երեկ ընտրողների հանդիպմանն ասել է՝ Հայաստանում հաստատված է խաղաղություն, և ես ձեզ շնորհավորում եմ։
Բացարձակ սո՛ւտ է։ Ասեմ՝ ինչու։
Նախ իր ձևակերպումից հասկացվում է, որ խաղաղությունը, որն ըստ իրեն՝ հաստատված է, Հայաստանի ներսում է հաստատված։ Ասել է, թե՝ հանրային տարբեր շերտերի միջև։ Այս իմաստով Հայաստանում չկա խաղաղություն և չի կարող լինել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում՝ ինչ դիրք է զբաղեցնում ինքը և չի չափավորում իր բառամթերքն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։
Մյուսը․ Հայաստանում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գործող իշխանությունը խտրականություն է դնում հայաստանցու ու ղարաբաղցու միջև։ Հակաղարաբաղյան, քարոզչությունը հասել է այնտեղ, որ Փաշինյանը կողմնակիցը մեղադրում է Արցախից տեղահանվածին, թե՝ Ղարաբաղը տվիք։ Շատ ավելի գռեհիկ մեղադրանքների մասին չեմ ուզում հիշեցնել։
Իսկ եթե Փաշինյանը «հաստատված խաղաղություն» ասելով՝ նկատի ունի հարևան երկրի հետ հարաբերությունները, ապա ո՞ւր է այդ խաղաղությունը, երբ հարևան երկիրը օրումեջ սպառնում է մեզ տարբեր կարգի հարվածներով և ամենակարևորը՝ Փաշինյանն ինքն է մեզ սպառնում պատերազմով՝ իր չընտրվելու դեպքում։
Եթե արդեն հաստատված է այդ խաղաղությունը, ինչպես ինքն է պնդում, ապա դա ի՞նչ խաղաղություն է, որ իր գնալով պատերազմ է բերելու»։

Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
623:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
2223:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
5422:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
4122:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
6122:24
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
7522:18
«Հետագա էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)
7122:06
Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև (տեսանյութ)
6121:42