«ՀՀ-ում երբևիցե չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով, հունիսի 7-ին այդ շանսը կա»․ Հայկ Մարության

«Իշխանությունը չի կարող կալանավորել մեզ»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Տարբեր ավտորիտար երկրներում այդպիսի բաներ լինում են։ Մեզ մոտ ավտորիտարիզմ և դիկտատուրա չէ, բայց, եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք շատ արագ մոտենալ այդ շեմին։ Այս պահին մենք մտավախություն չունենք, քանի որ մեր բոլոր գործողություններն անում ենք օրենքի սահմաններում, հստակ հետևում ենք ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումներին, այնպես որ չեմ կարծում՝ այստեղ խնդիր կունենանք։ Հուսով եմ՝ ամբողջ ընտրական գործընթացը կանցնի օրենքի սահմաններում, իշխանությունները նույնպես առնվազն կփորձեն մնալ օրենքի սահմաններում․․․ Մենք ունենք 2023-ի դառը փորձը՝ Երևանի ավագանու ընտրություններից, որտեղ լայն մասշտաբով օգտագործվում էր վարչական ռեսուրսը՝ իշխանության օգտին»,- նշեց Մարությանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի Հանարպետությունում երբևիցե չի եղել իշխանափոխություն ընտրությունների միջոցով․ «Ես հույսեր եմ փայփայում, որ մի օր այդպես կլինի։ Հունիսի 7-ին այդ շանսը կա»։

«Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել, բայց գնալու ենք ավելի խորք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4918:48
«Հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից». Տաթևիկ Հայրապետյան
4618:12
«ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին». Թրամփ
9617:49
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
5117:30
«Մարգարա» անցակետը հունիսի 12-22-ը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար
5217:24
«Իրեն «հաղթող» հռչակած իշխանության ղեկավարը շարունակում է թիրախավորել քաղաքական հակառակորդներին»․ Սուրեն Սուրենյանց
4717:12
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11117:07
«Էդքան պեչատի տեղ քեզ վրա որտեղի՞ց․ ինչքա՞ն ես շարունակելու ոտի տակ ընկնել»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6117:06