«Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ»․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրազեկում է․ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։
Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն։

«Ովքեր խոսել են 300 հազար արդբեջանցիների գալու մասին, պատասխան են տալու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1320:36
«Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ». Էրիկ Ալեքսանյան
3220:24
«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6220:18
«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
4519:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
4119:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
3719:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
8418:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5517:36