«Չունենք փաստեր, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։
Անկախ դիտորդ - Independent Observer դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։
Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Հետևաբար, եթե որևէ մեկը փաստեր տրամադրի այդ դպրոցների դասատուներին կամ աշակերտներին պարտադրելու վերաբերյալ, «Իրազեկ քաղաքացիների միավորումից» մինչև կես միլիոն դրամ պարգև կստանա»։

Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
623:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
2223:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
5422:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
4122:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
6122:24
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
7522:18
«Հետագա էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)
7122:06
Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև (տեսանյութ)
6121:42