«Դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես կարծում եմ, որ ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք պետք է դպրոցները, մեր երեխաներին և նրանց կրթողներին՝ մեր սիրելի ուսուցիչներին, որոնց ավանդը մարդ դաստիարակելու գործում անփոխարինելի է, հեռու պահենք քաղաքականությունից:
Նշեմ երեք պատճառ.
ա/ խափանվում է դասապրոցեսը, ես մի կողմ եմ թողնում, որ սա վարչական ռեսուրսի չարաշահում է, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտում ու քարոզչությանը անչափահասների ներգրավում:
բ/ դպրոցականներին գարշելի քաղաքականություն ներքաշելն, ինքնին, դատապարտելի երևույթ է, հատկապես հաշվի առնելով, թե ինչպիսի անթույլատրելի բառապաշար է օգտագործվում ելույթների ժամանակ,
գ/ երեխաների ծնողները տեղյակ ե՞ն, որ դասերի հաշվին տանում են քարոզարշավի:
Երեկ, իմ գրառումներից մեկի տակ ինձ հետևողներից մեկը գրել էր, որ
«Բոլորս էլ տեսնում ենք, որ երեխաները շատ են սիրում Նիկոլ Փաշինյանին և նրան տեսնելու համար ինչո՞ւ ոչ դասի էլ չեն նստի, ինչպես դա անում էինք մենք մեր ժամանակ, չնայած, որ մեզ ստիպում էին ու պարտադրում»։
Համաձայն եմ, որ շատ երեխաներ ուզում են մոտիկից տեսնել և շոշափել ՀՀ վարչապետին, նրա հետ նկարվել:
Բայց ես գիտեմ նաև, որ այլ երեխաներ էլ ուզում են մոտիկից տեսնել Կարապետյաններին, Թաթոյանին, էլ չասած՝ սիրված դերասան Հայկ Մարությանին, նրանց հետ նկարվել, հպվել: Դուք պատկերացրեք, թե ինչ խառնաշփոթ կստեղծվի:
Ստացվում է, որ դպրոցը դարձնում ենք ներքաղաքական դարբնոց, ինչն արգելվում է օրենքով:
Հուսանք, որ նախկին և ներկա տեղական մարմինների ներկայացուցիչներ դպրոցները, աշակերտներին և ուսուցիչներին չեն պարտադրի ներկա գտնվել ՈՐԵՎԷ քաղաքական ուժի կամ ՈՐԵՎԷ գործչի քարոզարշավին»:

Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3208:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
97Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
89Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
90Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
116Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 14:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
83Երեկ, 14:30