Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:
Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը»:

Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
623:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
2223:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
5422:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
4122:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
6122:24
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
7522:18
«Հետագա էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)
7122:06
Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև (տեսանյութ)
6121:42