«Ընտրակաշառքի գործով ձերբակալվել են մի շարք անձինք․ հրապարակվել է «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն

Հակակոռուպցիոն կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տեղեկացնում ենք, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։
Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»։
Տեսանյութում նշվում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։
Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
920:18
Ի՞նչ է կատարվում Կոնստանտինովկայում Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո. The Telegraph
6419:53
Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի
8319:23
«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան
5218:48
«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան
4718:36
«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
6818:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
5617:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4417:24