«Ինչո՞ւ Նիկոլն ամեն ինչ արեց, որ պահի Արփինե Սարգսյանին». Արգիշտի Կիվիրյան
![]() 122 Այսօր, 21:54 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բռնաբարության գործերով Ներքին գործերի նախարար փորձել հանելը Հայկական իրականության մեջ ունի խորքային ավանդույթներ։ Շատ քչերը հիմա կհիշեն, Սովետի ժամանակաշրջանի Հայաստանի ՍՍՀ-ի ամենակարող ներքին գործերի նախարար Եվգենի Պատալովին։ Եվգենի Գուրգենիչը մոտ 10 տարի ղեկավարել է այդ կառույցը, փաստացի հանդիսանալով այդ ժամանակաշրջանի Սովետական Հայաստանի իշխանական սյուներից մեկը։ Երբ Մոսկվայում Անդրոպով-Շյոլոկով բախման արդյունքում վերջինս թռավ, փաստացի դրվեցին նաեւ սովետական հանրապետություններում իր մերձավորների հեռացման հարցը։ Բայց Եվգենի Գուրգենիչին կոտրելը այդքան էլ հեշտ չէր, ավելի քան մեկ տարի ընթացող ստուգումները ու ճնշումները ոչ մի արդյունք չտվեցին։ Բայց վերջում Մոսկվան գտավ Երեւանում մի հատ անչափահասի բռնաբարության գործ, ու սկսեց մեղադրել որ իբրեւ թե տեղի իրավապահները այդ գործով պատշաճ քննություն չեն իրականացնել։ Հրաժարվելով զոհաբերել իր աշխատակիցներին, ում մեղքը ինքը չէր տեսնում, Պատալովը զոհաբերեց իր պաշտոնը։ Հիմա եթե վերադառնանք Հայաստանյան վերջին նմանատիպ իրադարձություններին, ակնհայտ դառավ, որ Նիկոլը ամեն ինչ արեց, որպեսզի ամեն գնով պահի Արփինե Սարգսյանին, քան որ ընտրությունների փուլում նման պաշտոնանկությունները միմիայն կթուլացներ հենց իրեն։ Արփինեն ու Նիկոլը ընդամենը համատեղ զոհաբերեցին համակարգի թույլ օղակներին։ Դժվար չի կանխատեսել նաեւ այն գինը որը Արփինեն ընտրական ու հետընտրական գործընթացներում կվճարի իր պաշտոնը ներկա փուլում պահելու համար՝ կատարելով ու ստորագրելով Նիկոլի ցանկացած գործողության տակ։ Եթե Վեդիի դեպքը փաստացի անչափահասների թրաֆիքինգ էր, ապա սա կլինի դասական պաշտոնական թրաֆիկինգ... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Ով կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավար է, ուրեմն ընդունել է այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին ու դրանից հետո». Գեղամ Օհանյան
322:24
«Ինչո՞ւ Նիկոլն ամեն ինչ արեց, որ պահի Արփինե Սարգսյանին». Արգիշտի Կիվիրյան
9021:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
15320:48
«Միլիարդները մսխեցին, 8 տարում մի հատ մետրոյի կայարան չկարողացան սարքել». Աննա Գրիգորյան (տեսանյութ)
18420:12
Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են իրականացրել Իջևանում. կա ձերբակալված
17319:48
«Մարտի 1-ի գործը չեն բացահայտում, որովհետև ամեն անգամ դուրս են գալիս իրենց հետքի վրա». Իշխան Սաղաթելյան
21219:18
«Հայ կանա′յք, դուք չամաչեցի՞ք, որ գնացիք դրա ընտրարշավին». ապարանցի կին (տեսանյութ)
17019:12
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աջափնյակում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14019:06
