«Ով կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավար է, ուրեմն ընդունել է այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին ու դրանից հետո». Գեղամ Օհանյան

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի′ հայրենակիցներ, այն մարդիկ ովքեր համոզում ունեն, որ Նիկոլ Փաշինյանը լավ ղեկավար է կամ եղածներից ամենալավն է, դուք արդեն անզոր եք նրա որոշման վրա ազդելու։
Այս պահին գրեթե բոլոր թեկնածուների հետևորդներին կարելի է զրույցի դաշտ բերել և տրամաբանական զրույցով ազդեցություն ունենալ մարդու որոշման վրա, բացի հիշատակածս զանգվածը։
Էական չէ, այդ մարդը Ռուսաստանին ատելով է դա անում, թե խաղաղությանը հավատալով։ Նախկիններին ատելով է դա անում, թե ներկաներին սիրելով։ Անգամ էական չէ, այդ մարդը 6-րդ դասարանն է ավարտել, թե որևէ գիտության դոկտոր է կամ կազմակերպության գործադիր տնօրեն։
Էական է, որ իր վերլուծական և զգացական ամբողջությունը կարողացել է մարսել և ընդունել այն ամենը, ինչ տեղի է ունեցել 2020-ին ու դրանից հետո։ Այս մարդու հետ դուք ընդհանուր արժեհամակարգ չունեք, դրա համար անհնար է նրան բացատրել բաներ, որոնք իր համար այդպես չեն։
Լրիվ այլ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր կամ ու կացի մեջ են՝ ընտրեն Նիկոլ Փաշինյանին թե ոչ։ Այս մարդիկ հասկանում ու զգում են ողջ ցավը, կորսված ու պղծվող արժեքները, բայց չեն գտնում այլ իրական լուծում։ Գիտեն, որ հնի վերադարձ չկա, չեն ուզում, բայց ում ընտրեն, որ չխաբվեն և չփոշիանա իրենց ձայնը։
Այս մարդկանց հետ միանշանակ արժի ծավալվել, քննարկել, իրենք ձեր արժեհամակարգային տիրույթում են։ Եթե վախերն ու կեղծիքները մի կողմ դնի, կգտնի արժանի այլընտրանքներ իր քվեն տալու համար»։

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
29Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
49Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
53Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
111Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 15:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
123Երեկ, 15:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
119Երեկ, 14:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
108Երեկ, 14:12