«ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է և, չեմ վախենա ասել, ուղղակի ամոթալի հարված ժողովրդավարությանը։
Որպես մարդ, ով իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել։
Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի հարձակումները եկեղեցու վրա, ապօրինի կալանավորումներն ու պետական ռեսուրսների բացահայտ չարաշահումը։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։
Իմ ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»։

«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան
2718:48
«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան
2618:36
«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
5718:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
5317:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4317:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
6017:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
5217:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3817:06