Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։ Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ և Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հիշեցնենք, որ Վ․ Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ ՔԿ-ն էլ մեղադրյալների հարազատներին, նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։ Մհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ էր հեռացել ՀՀ-ից»:

Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի
5519:23
«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան
4218:48
«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան
3818:36
«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
6618:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
5517:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4317:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
6117:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
5317:12