«Ութ տարի երկրի ղեկին լինեն ու պարծենալու միակ բանն ասֆա՞լտը լինի»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բա մի իշխանություն ութ տարի երկրի ղեկին լինի ու միակ պարծենալու բանը ասֆա՞լտը լինի։ Պարզապես, որտեղ նստում, ասֆալտից են խոսում, ժողովուրդը բողոքում է՝ Ղարաբաղ եք տվել, ասում են՝ ասֆալտ ենք արել, ասում են՝ հազարավոր զոհեր եք տվել, մեզ ապագա սերնդից եք զրկել, նրանք ասում են՝ ասֆալտ ենք արել, ասում են՝ ադրբեջանցիք մեր հողերում ամրացել են, հետ չեք պահանջում, ասում է՝ ասֆալտ ենք արել․․․
Այսինքն՝ այս մարդը կամ մարդիկ մի քանի կիլոմետր ասֆալտի կողքին են դնում հայրենիքի մի մասը, հազարավոր զոհերին, հազարավոր հաշմանդամներին, տասնյակ հազարավոր տնավեր դարձածներին, ու ասֆալտը սրանց կողքին հրամցնում որպես մեծ հաջողություն։
Ով ընտրելու է սրանց, նրանց համար էլ, փաստորեն, ասֆալտն ավելի կարևոր է, քան մնացած արժեքները, որոնց մասին նշեցի։ Եթե էդպես է, կարո՞ղ եմ մտածել նաև, որ եթե թուրքը գա, ամրանա Հայաստանում, բայց ասֆալտ անի ու մի տասը հազարով թոշակները բարձրացնի, թուրքին կերկրպագեք»։

Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի
5519:23
«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան
4218:48
«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան
3818:36
«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
6618:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
5517:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4317:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
6117:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
5317:12