«Ո՛չ մեկ զոհի համար կա մխիթարություն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմից գրեթե 6 տարի է անցել, իսկ զոհերի անունները դեռ հրապարակված չեն։ Ինչո՞ւ։ Չունի՞ պետությունն իր զոհված զինվորների անունները ճշտելու հնարավորություն։ Իհարկե՝ ունի։ Եվ ուրեմն ինչո՞ւ չի արվում դա։ Ի՞նչն է թաքցվում։ Զոհերի թի՞վը։
Ապուշ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե եթե հանկարծ պարզվի, որ 44-օրյա պատերազմում ոչ թե 3900 զոհ ենք ունեցել (իշխանությունների ներկայացրած թիվը), կամ 5000 զոհ (ընդդիմության տվյալները), այլ, օրինակ, 7000 զոհ՝ դրանից կորստի ցավն ավելի թեթև է դառնալու։
Ո՛չ։ Ցավը նույնն է մնալու։ Դա այդ նույն ցավն է, որն այսօր էլ մեր շատ հայրենակիցների գերեզման է տանում։ Գրեթե ամեն շաբաթ ինչ-որ մարդու՝ հիմնականում արցախցի, անժամկետ հեռանալու մասին լուր եմ ստանում։ Բա ինչի՞ց են մահանում այդ մարդիկ։ Պատերազմի զո՞հ չեն։ Բա ի՞նչ են։ Բայց ո՞վ նրանց անունը կներառի պատերազմի զոհերի թվում…
Իսկ 44-օրյա պատերազմին հաջորդած պատերազմական գործողությունների զոհե՞րը։ Նրանց ի՞նչ ցուցակում է ուզում «տեղավորել» Նիկոլի իշխանությունը։ Ու հիմա դրել թվի կռիվ է տալիս։ Կարծես, եթե 1000 հոգի զոհված լինեին, ցավն ու կորստի չափերն այլ էին լինելու…
Ամեն ինչն իրենց արշինով են չափում՝ մեզ էլ նույն այդ չափի գերին փորձում դարձնել։ Ու չես կարող բացատրել նման համբալներին, որ հարցը նույնիսկ զոհերի թիվը չէ։ Հարցն այն է, որ Հայրենիք ենք կորցրել։ Ու չկա մխիթարություն։ Ո՛չ մեկ զոհի համար կա մխիթարություն, ո՛չ 1000-ի, ո՛չ էլ 10.000-ի»։

«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
1222:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
2922:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
4722:24
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
6122:18
«Հետագա էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)
5822:06
Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև (տեսանյութ)
5621:42
«Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյան
5421:24
«3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկության արդյունքը ԿԸՀ-ն անվանում է անկարևոր». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5121:18