«Իրականությունը լրիվ հակառակն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանը սարքել են դարդոտած երկիր.
Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գայ գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում ուրախություն է հաստատվել, Հայաստանի Հանրապետությունն էլ դարդոտած երկիր չէ, ապրող, զարգացող, ծաղկող և ուրախ երկիր է։ Իրականությունը լրիվ հակառակն է։ 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում մարդկանց դեմքերին ժպիտ է հայտնվել։ Հիմա մտիր ավտոբուսներ, մետրո, ոչ մեկի դեմքին ժպիտ չկա, բոլորը լարված հայացքներով են։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն Հայաստանը սարքեցին դարդոտած երկիր, պարտված երկիր, բազմապատկեցին Եռաբլուրի տարածքը, ամեն քաղաք և գյուղ Եռաբլուր ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն Հայաստանը սարքեցին թմրամոլության և խաղամոլության, իրավական բեսպրեդելի երկիր, պարտքերի ու դարդերի տակ կքած երկիր։ Ժպիտները Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների դեմքերին են, քանզի միլիոնավոր դրամների պարգևավաճարներ են ստանում, զանազան ֆեստիվառներով, համերգներով մսխում պետբյուջեի մեծ փողերը»։

«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան
2718:48
«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան
2618:36
«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
5718:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
5317:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4317:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
6017:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
5217:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3817:06