«Խիյարը» թարս է բուսնելու, եթե, իհարկե, նույն բոստանը չի»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրում անգամ քարոզարշավն է ոտքից գլուխ թարս.
Ավելի քան ութ տարվա իշխանություն փողոցում դեռ հեղափոխություն է անում. «ժողովուրդը կդատի, ժողովուրդը կնստցնի, ժողովուրդը կծեփի» և այլն …
Հեղափոխական քարոզարշավ՝ տպավորությամբ, որ կստանան քվեն ու կանեն, տպավորությամբ, որ մինչ օրս իրենք չէին իշխանության ու չէին կարող:
Դրան հակառակ՝ ընդդիմությունը կոստյումներով շրջում ու ծրագրերից է խոսում. «կանենք, կկառուցենք, կաջակցենք»: Իշխանությանը բնորոշ քարոզարշավ՝ քիչ էմոցիա, ծրագրեր ու անելիքներ:
Բոլորը գիտեն, որ հասարակության մի ստվար զանգված մինչև կոկորդը կուշտ է, թե՛ նախկիններից, թե՛ ներկաներից, բայց այս «քեյսն» էլ խաղացնող չկա՝ սրա վրա խաղացողներն էլ զգուշավորություն են ցուցաբերում՝ առնվազն կողմերից մեկի մասով:
Ընտրախախտումների մասին ավելի շատ աղմուկ է ապահովում իշխանությունը, քան ընդդիմությունը ու սա այն դեպքում, երբ ակնհայտ են ոչ միայն տարատեսակ չարաշահումները, այլև այն, որ ընդդիմությանը խախտումների վրա ազդեցություն ունենալու համար իշխանություն է պետք, իսկ իշխանությունն առանց աղմուկի էլ կարող էր կանխել:
Չգիտեմ՝ «խիյարը» որ կողմ թարս կբուսնի, բայց, որ այս տեմպով մի կողմ թարս է բուսնելու՝ հաստատ: Եթե իհարկե, նույն բոստանը չի»:

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
4918:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
4617:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4017:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
5517:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4917:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3517:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5716:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
6015:06