«Քիչ առաջ Փաշինյանը հիշատակեց իմ անունը». Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում կրկին հիշատակեց իմ անունը՝ Ազատ գյուղի ողբերգական դեպքի հետ կապված։ Լսիր ինչ եմ ասում՝ դեպքից անցել է արդեն երեք տարի, և այս ամբողջ ընթացքում ես անգամ մեկ անգամ չեմ հարցաքննվել։ Ավելին՝ երբ հոսպիտալում պառկած էի, հենց դուք ինձ ազատեցիք ծառայությունից։
Այսօր փորձում եք մարդկանց մոլորեցնել ու քաղաքական միավորներ հավաքել մարդկային ողբերգության հաշվին։ Սիրելի ժողովուրդ, այս հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։
Եվ մեկ բան էլ հստակ ասեմ՝ ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ։ Ես սատարել եմ և շարունակելու եմ սատարել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև վստահ եմ՝ նա այն մարդն է, ով կարող է վերականգնել այն, ինչ այս իշխանությունը տարիներով քանդել է»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր. «Ազատված սպաների մի մասն էլ, կորպուսի հրամանատրի տեղակալը հիմա ընդդիմադիր է... Մախսուդյան կոչվածն ընդդիմադիր ակտիվիստ ա... ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրենց պարտականությունները չեն կատարել»:

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
4918:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
4617:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4017:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
5517:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4917:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3517:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5716:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
6015:06