«Նախապատրաստում ենք համապատասխան հաղորդումը՝ Դատախազություն և դիմումը՝ ԿԸՀ»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «FIP.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը», «Անկախ դիտորդի» թիմի աջակցությամբ գաղտնի նկարահանումներով բացահայտել է, որ Քանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները մի շարք խանութների ու սննդի օբյեկտների վրա (երբեմն՝ ի հեճուկս վերջիններիս տերերի ցանկության) փակցրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (և յուր թեկնածու Նիկոլ Փաշինյանի) քարոզչապաստառները։
Նախ նշենք, որ սա խախտում է Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը սահմանում է, որ արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։
Ապա արձանագրենք, որ համայնքային ծառայողների կողմից աշխատանքային օրը, աշխատանքային ժամին, ծառայողական պարտականությունների կատարման փոխարեն նախընտրական քարոզչանյութերի փակցնելը առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) նախատեսված հանցակազմ։
Ավելին, քանի որ իրականացրած գաղտնի տեսագրություններում հստակ երևում է, որ որոշ օբյեկտների սեփականատերերը կամ աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, դա կարող է վկայել, որ քարոզչական նյութերի տեղադրումը կատարվել է ոչ կամավոր հիմունքներով։ Այդ դեպքում համայնքային ծառայողների արարքն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմ։
«Անկախ դիտորդ» դաշինքում արդեն իսկ նախապատրաստում ենք համապատասխան հաղորդումը Դատախազություն և դիմումը ԿԸՀ»։

Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
623:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
2223:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
5422:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
4122:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
6122:24
ԿԸՀ-ն բաշխեց մանդատները
7522:18
«Հետագա էսկալացիայի պատասխանատվությունն իշխանության վրա է». 6 քաղաքական ուժերի հայտարարությունը (տեսանյութ)
7122:06
Բանավեճ Իվետա Տոնոյանի ու Վահագն Հովակիմյանի միջև (տեսանյութ)
6121:42