ՀՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կարևորել են օտարերկրյա որդեգրման ոլորտում իրավակարգավորումների կատարելագործումը

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթին, վիզաների բաժնի ղեկավար Ալեքս Ջոնսին և հյուպատոսության ներկայացուցիչներին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, ներկայացվել են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայից բխող ներպետական կարգավորումների ձևավորման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող կառավարության որոշումների նախագծերի մշակման ընթացքը։
Քննարկման շրջանակում ներկայացվել են ոլորտային ընթացակարգերի հստակեցման, գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնություններն ու նախատեսվող կարգավորումները։ Կարևորվել է երեխաների լավագույն շահի պաշտպանության, միջազգային չափանիշներին համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման և ոլորտում կանխատեսելի ու վստահելի ընթացակարգերի ապահովման անհրաժեշտությունը։
Կողմերը բարձր են գնահատել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում ձևավորված կառուցողական, գործընկերային և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նաև այս ոլորտում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և հետագա ամրապնդման կարևորությունը

Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը փակվեց
3321:42
«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
4220:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
4920:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
3920:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
5719:54
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց
5419:36
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը
8119:18
Լայնածավալ խափանումներ՝ Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքներում
5619:06