«Այս դրվագը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի իրագործման «պիլոտային» մեկնարկ է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ազատի կացարանում այրված զինծառայողներից մեկի ծնողի հանդեպ քարոզարշավային դրվագը իրականում պարզապես դրվագ չէ: Այն ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի իրագործման «պիլոտային» ծրագիր է կամ մեկնարկ: Գուցե չպլանավորած մեկնարկ, որովհետեւ կինն իհարկե հազիվ թե պլանավորած է եկել ու արտահայտում իր ծաննր էմոցիաները:
Բայց, վարչապետ Փաշինյանն իրեն բնորոշ հմտությամբ իհարկե իրավիճակը ծառայեցնում է այն խնդիրներին, որ կա իր առաջ, եւ որը իր առաջ դրել է նաեւ այսպես կոչված «խաղաղությունը»՝ ի դեմս Ադրբեջանի պահանջների:
Իսկ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեռեւս 2025 թվականի օգոստոսի 18-ի իր ուղերձում, եւ ես բազմիցս հիշեցնում եմ ձեզ այդ մասին, հարգելի հետեւորդներ: Այդ ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մենք պետք է փոխենք նաեւ մեր զոհված զինծառայողների հիշատակի խնկարկման կերպը, հիշատակը հարգելու ձեւը:
Իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ պետք է փոխել նաեւ զոհվածի ծնողների հանդեպ վերաբերմունքի «մշակույթը» եւ «կոդը»: Որովհետեւ զոհված զիննծառայողի հիշատակի հանդեպ հարգանքը դա պարզապես դրվագ կամ ակտ չէ, այն համակարգ է՝ մշակութային-մտածողական-արժեքային համակարգ, որում առանձին արժեք է զոհվածի ծնողը:
Ըստ էության, քարոզարշավի այդ դրվագը հենց այդ արժեքի չեղարկման դրվագ է. «դե լավ, հասկացանք տիկին» քաղաքական ձեւակերպումով, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որը «ժողովրդական լեզվի» վերածած նշանակում է հետեւյալը՝ «դե զզվացրիր արդեն, տիկին»: Ահա այս «կոդն» է բերվում հանրային դաշտ, ու այն առավել առաջ է մղվելու ու դառնալու է համատարած, եթե վերարտադրվում է այն քաղաքականությունը, որի շրջանակում ստանձնվել է այդ հանձնառությունը:
Ազատի կացարանի զինծառայողները իհարկե պաշտոնական վարկածով զոհվել են իհարկե ոչ թե հակառակորդի գործողություններից, այլ հրդեհից՝ ինչպես ասվել է: Բայց, այստեղ այդ բուն հանգամանքը էական չէ, էականն այն է, որ հրապարակավ այդպիսի վերաբերմունքի է արժանանում բանակում զոհված զինծառայողի ծնողը: Եվ դրա համար եմ նշում, որ դա «պիլոտային» տրամաբանությամբ գործողություն է, որի հանդեպ հասարակության վերաբերմունքից է կախված՝ այն կվերածվի՞ Հայաստանում նոր մշակույթի, համաձայն Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» պայմանագրի տեքստի»։

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5215:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6114:18
«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
5812:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6311:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4911:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5611:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:00