«Եվրոպայից ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ են արտաքսելու․ այդ երկրների թվում է նաև Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՀԱԶԱՆԳ
Կարծեմ 2 տարի առաջ էր, որ բրիտանական հեղինակավոր թերթերը գրեցին, որ Հայաստանը համաձայնվել էր ընդունել Միացյալ Թագավորությունից վտարված ապօրինի ներգաղթյալներին։ Հայաստանի իշխանությունները նենց կիսատ պռատ հերքման խղճուկ փորձեր արեցին։ Հայտնի չէ, թե Հայաստանում այսօր քանի հազար վտարված աֆղանցի, պակիստանցի կամ սոմալիացի կապրեր, թե Բրիտանիայի գերագույն դատարանն այդ որոշում/համաձայնությունն ապօրինի ու մարդու իրավունքներին հակասող չհամարեր։
Այսօր առավոտյան՝ մայիսի 16-ին, անգլիական հեղինակավոր The Guardian օրաթերթը գրել է, որ Միացյալ Թագավորությունը և եվրոպական 45 երկրներ համաձայնության են եկել ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու վերաբերյալ։ Այդ երկրների շարքում են Եգիպտոսը, Եթովպիան, Գանան, Լիբյան, Մավրիտանիան, Ռուանդան, Սենեգալը, Թունիսը, Ուգանդան, Ուզբեկստանը և ․․․․ ՀԱՅԱՍՏԱՆԸ !!!!! Հուսով եմ հասկանում եք, թե ինչ կկատարվի այստեղ, երբ տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ ներխուժեն Հայաստան։ Չմոռանաք նաև «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ովքեր Փաշինյանի վերարտադրման դեպքում թակելու են մեր դռները։
Միգուցե Եվրոպայից արտաքսված ներգաղթյալների ընդունման հարցը քննարկվել է Երևանում, երբ եվրոպական երկրների ղեկավարները և բարձրագույն ռանգի եվրաչինովնիկները Երևանում էին․․․ Չեմ բացառում։ Կարո՞ղ է հենց սրա համար են եվրոպացիները «սիրում» Փաշինյանին»։

«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
3602:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
5300:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
5200:18
«Այս ծեծուջարդը նախերգանքն է թուրքավարի բռնությունների»․ Արա Այվազյան
6000:06
«Օրվա խայտառակությունը. սույն «նեկրոֆիլ» միջակությունն է ղեկավարելու ՀՀ ԳԱԱ-ն»․ Գագիկ Համբարյան
6200:00
«Ո՞ւր են էն մարդիկ, որ խոստանում էին, թե Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
74Երեկ, 23:42
«ՀՀ-ի աշխարհագրական այս շպագատների պայմաններում ՌԴ-ի կողմից սանկցիաներն ուժեղանալու են»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
57Երեկ, 23:18
«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
63Երեկ, 22:42