«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Մասնավորապես՝ ըստ հայցադիմումի, զրպարտությունը տեղ է գտել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026թ. մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները հետևյալ բովանդակությամբ.
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:
Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին»,- գրում է լրատվամիջոցը։

«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական
12602:09
«Չարժե զարմանալ, եթե հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված հերթական թղթի ստորագրման մասին»․ Արթուր Դանիելյան
8701:06
«ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը»․ Լիա Սարգսյան
9100:48
«Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»․ Վարդան Ոսկանյան
10200:24
«Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով»․ Տիգրան Աթանեսյան
7800:00
«Եթե Նիկոլը իրականում բացահայտի Մարտի 1-ը, դուրս է գալու Սերժի ու ինքն իր վրա»․ Արգիշտի Կիվիրյան
81Երեկ, 23:48
«Ընդդիմության օգտին քվեարկելը յուրաքանչյուրիս պատմական առաքելությունն է»․ Խոսրով Հարությունյան
70Երեկ, 23:36
«Քաղաքական կուլիսներում Նիկոլ Փաշինյանը փորձում է առևտուր անել»․ Նաիրի Հոխիկյան
107Երեկ, 23:30