«Այս իրողությունների կապը ցավալի խորհրդանշականություն ունի». Հակոբ Բադալյան

Քաղաքակն մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը «համաներում» է անում այն վարորդների համար, որոնք թույլ են տվել երթեւեկության կանոնների այնպիսի խախտումներ, որի հետեւանքով զրկվել են վարորդական իրավունքից: Համաներումն այն է, որ նրանք վարորդական իրավունքը կվերականգնեն առանց քննության:
Մի քանի օր առաջ էլ ոստիկանները ձերբակալել են մի անձիի, որը վնասել է ՔՊ նախընտրական պաստառը: Նրան տարել են հոգեբուժարան, ու այնտեղ մարդը գործել է ինքնասպանություն:
Այս երկու իրողությունները առերեւույթ որեւէ կապ չունեն իրար հետ, բայց սրանց կապը թե ցավալի խորհրդանշականություն ունի նախընտրական «բարոյականության» ճգնաժամի իմաստով, թե ցավագին խորհրդանշականություն ունի վերջին ութ տարիներին իշխող քաղաքական փիլիսոփայության ու բարոյականության ճահճային բնույթի իմաստով:
Եվ այս առնչությամբ հիշեցի մի ողբերգական դեպք, որ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով ժողովրդական ցնծության օրը: Այդ օրը, եթե հիշում եք, ըստ էության բացարձակ անիշխանություն էր: Ու դրա դրսեւորումներից մեկն էլ եղել էր Սարալանջի փողոցում գիշերային վթարը, որի հետեւանքով զոհվեց 1 տարեկան փոքրիկը:
Այդ ժամանակ, այս ողբերգական միջադեպը թողեց շատ ծանր նստվածք՝ Սարգսյանի հրաժարականի առիթով ժողովրդակկան ցնծության օրվա ողբերգական ավարտի բերումով: Հետագա տարիներին ցավալիորեն արձանագրվեց այն, որ դա օրվա ավարտ էր, բայց՝ ոչ ողբերգությունների:
Ու հիմա, ներկայիս նախընտրականի այս իշխանական դրվագները, այդ ողբերգական «մեկնակետի» ֆոնին ստանում են իսկապես ծանր խորհրդանշականություն»:

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5215:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6114:18
«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
5812:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6311:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4911:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5611:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:00