«Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․»։
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի մարգարեական դարձած այս խոսքերը վերջին ժամանակներում, ցավոք, շատ ենք հիշատակում։
Երեկ լսեցինք հերթական բոթը․ ՔՊ֊ի քարոզչական պաստառը պոկելու գործով ձերբակալված քաղաքացին ոստիկանության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելուց հետո հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ինքնասպանություն է գործել։
Արդեն իսկ փաստաբանական համայնքն արձագանքել է՝ տեղի ունեցածը որակելով իրավական աբսուրդ։ Պաստառ պոկելը քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք չէ։
Ինչպե՞ս եք մարսելու այս ինքնասպանությունը։ Մահաբեր պիտակը, որ արդարացիորեն տվել է ձեզ ժողովուրդը, լավագույնս բնորոշում է ձեզ։
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը։
Ցավակցում եմ Արմեն Հովհաննիսյանի հարազատներին։ Տեղի ունեցածը պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի»:

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
2023:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
4222:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
10616:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
10915:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12215:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11814:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
10614:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
10513:42