«Եթե Հանրապետության հրապարակում զորահանդես լինի, պետք է փահլևան Սուրենին մեկուսացնել». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում զորահանդես լինի պետք է փահլևան (գավառական լարխաղաց) Սուրենին մեկուսացնել, որովհետև ընդունակ է հրահանգ տալ, որ տանկային շարասյունը վրաերթի ենթարկի քաղաքացիներին, իսկ եթե լսի «Սամվել վարչապետ» վանկարկումը գործի կդնի հնդկական հրթիռները։
Տաշիրում խաղաղության նախարար հարյուրապետ Սուրենը քիչ մնաց դառնար կրկնահանցագործ (ռեցեդեվիստ): Չեմ տենչում կպնել երբեմնի «ճշտի մեռած» երիտասարդի ոչ լուսավոր անցյալին, երբ նա բանակում առանց վարանելու մարդ էր դանակահարում, բայց եթե պիկապով որոշել էր մխրճվել խաղաղ ցուցարարների մեջ «Հլը քշի, քշի գա» մարտաշունչ կոչերով, դա արդեն ահաբեկչական դրսևորում է։
Դեպքը սկսվեց, երբ կրոնապետի ներքինիներից Արամ Խաչատրյանը (Լոռու նախկին մարզպետ) որոշել է «Ուժեղ Հայաստանի» քարոզչախմբի անդամների մեկի ձեռքից հեռախոս խլել և այդ կերպ սադրել է հետագա քաշքշուկը։
Սուրեն Պապիկյան, դու քո ողջ կյանքում մի ճակատամարտ կամ պատերազմ չես վարել, քեզ ո՞ւմ տեղն ես դրե՞լ ադմիրալ Իսակովի՞, թե՞ մարշալ Բաղրամյանի, թե մտածում էիր Գավգամելայի ճակատամարտն է, դու էլ Բուցեֆալոսի վրա հեծնած Ալեքսանդր Մակեդոնացին ես։ Տակինդ ժեշտի կտոր է, կրծքիդ փակցրել ես Հայաստանի դեռ չսահմանազատված քարտեզը, գլխիդ էլ քաշել ես թուրքերին «էստի համեցեք» ուղերձ պարունակող կեպին և ուզում ես քո անշուք դերակատարմամբ բեկում մտցնել, բայց ինչի՞ դու էլ չգիտես, որ արդեն պարտվել եք։
Հ.Գ. Ո՞ւմ վրա էիր քշում ավտոշարասյունդ, բա որ տակը մարդ ընկներ, մեռներ, ասելու էիք հանուն հայրենիքի էր, թե մենք կապ չունենք Մակեդոնացու նժույգն է՞ր մեղավոր, Քննչական կոմիտեն էլ այդ հիմքով սպանությունը/ները կարճելո՞ւ էր։ Տխուր է»:

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5215:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6114:18
«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
5812:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6311:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4911:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5611:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:00