«Մի օր չտեսանք, որ նման խոսույթ կիրառեիր Գորիս-Կապան ճանապարհը փակող ադրբեջանցիների դեմ». Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր «պաշտպանության» նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով որոշ ընդդիմադիր շրջանակների, հայտարարեց․ «Մեր ճանապարհը փակողների վրայով տրորելով անցնելու ենք»։
Պետության անվտանգությունը ձախողած, երկրի սահմանները խոցելի դարձրած, ադրբեջանական ներխուժումների ժամանակ լռած իշխանության ներկայացուցիչներն այսօր «տրորելու» մասին խոսում են բացառապես սեփական ժողովրդի հասցեին։
Պապիկյան, քեզ կողքից տեսե՞լ ես։ Դու ո՞ւր, տրորելը ո՞ւր։ Մի օր չտեսանք, որ նման խոսույթ կիրառեիր Գորիս–Կապան ճանապարհը փակող ադրբեջանցիների դեմ։ Մի օր չտեսանք, որ Ջերմուկ ներխուժած թշնամուն տրորելով անցնելու պատրաստակամություն ցուցաբերեիր։ Այնտեղ քո ամբողջ «համարձակությունը» ավարտվել է լռությամբ ու արդարացումներով։
Ամենազավեշտալին այն է, որ այսօր նման հռետորաբանությամբ հանդես եկողները՝ Սուրենը, Ալենը և այլոք, այն մարդիկ են, ովքեր մանկուց «տրորվել» են և երբեք ուժ կամ մինիմալ դիմադրողականություն չեն ցուցաբերել։
Մի խոսքով, Սուրեն, իմացիր՝ «լոխ»-ին սազական չէ մարդ տրորելուց խոսելը»:

«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5215:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6114:18
«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
5812:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6311:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4911:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5611:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
8211:00