«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ»․ Արարատ Միրզոյան

«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ»,- այսօր Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների ասուլիս ժամանակ հայտնել է Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, որ «Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշի՝ միանո՞ւմ է ԵՄ-ին, թե՞ մնում է ԵՏՄ-ում»։ «Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով և տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում փոխշահավետ հարաբերությունները զարգացնել»,- նշել է Միրզոյանը և հավելել․ «Ի վերջո բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Երբ կհասունանա այն պահը, որ մենք պետք է որոշում կայացնենք՝ լինել այս կամ այն խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք։ Դրսից չէ, որ մեզ պետք է այդ մասին ասեն»։

«Ալիևի սահմանադրությունը այլևս Հայաստանում չեն կարողանալու անցկացնել, բայց գնալու ենք ավելի խորք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4918:48
«Հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից». Տաթևիկ Հայրապետյան
4618:12
«ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժեղ hարված կհասցնի Իրանին». Թրամփ
9617:49
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
5117:30
«Մարգարա» անցակետը հունիսի 12-22-ը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար
5217:24
«Իրեն «հաղթող» հռչակած իշխանության ղեկավարը շարունակում է թիրախավորել քաղաքական հակառակորդներին»․ Սուրեն Սուրենյանց
4717:12
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11117:07
«Էդքան պեչատի տեղ քեզ վրա որտեղի՞ց․ ինչքա՞ն ես շարունակելու ոտի տակ ընկնել»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6117:06