«Ցանկություն առաջացավ՝ ունենալ վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ»․ Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ
Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։
Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։
-Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։
-Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»։

«Անգամ Նիկոլը պետք է լիքը հաց ու պանիր ուտի, որ դառնա Գեղամ». Արգիշտի Կիվիրյան
2018:12
«ԱՄՆ-ի կամ եվրոպական, նույնիսկ թուրքական միջամտությանը «ժողովրդավար» եվրոպացիները դեմ չեն». Նաիրի Հոխիկյան
4217:54
«Ցանկություն առաջացավ՝ ունենալ վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ»․ Իվետա Տոնոյան
5317:42
«Մայիսի 28-ի իրական խորհուրդն ատողն օրն օգտագործեց իր հայակործան նախընտրական քարոզչության համար»․ Էդգար Էլբակյան
4517:30
Նիկոլ Փաշինյանը շրջում է ցուցադրվող զինտեխնիկայի կայանման փողոցով (տեսանյութ)
5017:18
«Ժամանակավոր իշխանությունները չեն կարող մարել իսկական հայ լինելու հավաքական կամքը»․ Մանե Թանդիլյան
4817:12
«ՀՀ սուվերեն տարածքները շարունակում են մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ հենց այսօր, հենց հիմա». Անժելա Էլիբեգովա
5616:54
«Պարտքով, վարկով, ապառիկով առած զենքը ժողովրդի վրա ծախել որպես բանակի հզորացում»․ Արամ Գևորգյան
4616:42