Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան

«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան
32
Այսօր, 15:12

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար։ Իսկ ընդդիմությունը մանդատ է ստացել հանրաքվեն թույլ չտալու համար։ Այս ստատուս քվոն կարող է փոխվել միայն նոր խորհրդարանական ընտրությունների գնալով։ Գործող խորհրդարանը լեգիտիմ չէ. այդ փաստն ընդունում են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը։ Այն պետք է ցրել ու գնալ նոր ընտրությունների։
Մինչ այդ բանտերից պետք է ազատվեն բոլոր քաղբանտարկյալներն անխտիր։ Քաղաքական ազատություններն ու իրավունքները պետք է երաշխավորված պաշտպանվեն՝ բացառելով ակտիվ քաղաքական գործընթացների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական բռնաճնշումները։ Հրաժարական պետք է տան քաղաքական բռնաճնշումների մեջ ներքաշված ուժային մարմինների ղեկավարներն ու նրանց ենթակաները։
Պաշտոնանկ պետք է արվի ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագնը, նրա փոխարեն այդ պաշտոնը պետք է ստանձնի կոնսենսուսային թեկնածու»։

«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան