««Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի». Արմեն Ռուստամյան

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Հայաստան» դաշինքը մայիսի 28-ին հանրահավաք է անցկացրել Սարդարապատում։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանն իր ելույթը նախ սկսեց Պարույր Սևակի խոսքերով՝ «սերունդներ, ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»:
«Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ, թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը:
...Պետության իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր ակնհայտ է դառնում, երբ համեմատում ենք 1918թ-ի և այսօրվա վիճակը։
1918թ-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար միասնական հայություն, իր ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով՝ կարողացավ կանգնեցնել թշնամուն 3 ճակատով՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։ Սա միայն այդ ոգու արդյունքն է։ Եթե կա ոգի, ապա թշնամուն կարելի է կանգնեցնել փոցխերով ու եղաններով, ինչպես Բաշ Ապարանում, կարելի է կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես կռվելու ու պայքարի ոգի։ Եթե հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե հեռանաս ինքնությունից, հրաժարվես։ Հենց դա էին մեզանից պահանջում դարեր շարունակ:
...Այսօր «հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի։
Փախչում են դրանից։ Մենք հենց սա պետք է վերականգնենք»,- նշեց Ռուստամյանը։

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
5420:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
6920:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4419:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
8519:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5618:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4718:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
5017:48