«Հրազդանում փակել են 3 գործարան, բայց մենք այն դարձնելու ենք Հայաստանի արդյունաբերական կենտրոնը». Նարեկ Կարապետյան

Այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք էր կազմակերպել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում:
Դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը դիմեց հրազդանցիներին. «Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում, հիմա իրենք աշխատանք ունե՞ն՝ ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է «Պատնեշ» ընկերությունում, հիմա գործ ունե՞ն՝ ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է գազի բալոնների գործարանում, հիմա գործ ունե՞ն՝ ոչ: Հրազդանում փակվել է 3 գործարան, մատը մատին չեն տվել գործարանների վերականգնման համար: Հրազդանցին տունը չի կարողանում պահել, որովհետև պպատասխանատուները զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, ֆրանսիաներ գնալով:
Բայց ես խոստանում եմ՝ «Հրազդանի ցեմենտի գործարան»-ը փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում մենք վերագործարկելու ենք: «Պատնեշ»-ը 7-8 ամսվա ընթացքում ստանալու է պատվերներ, Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը: Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց աշխատատեղեր: Հրազդանը ՀՀ-ի կենտրոնում է՝ սահմաններից հեռու, երկաթգծի վրա, ամենաիդեալական տեղն է, որ իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնվեն, որով ես զբաղվել եմ, մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում, տեսել եմ ձեր աշխատասիրությունը: Հայաստանը ունենալու է մի քանի արդյունաբերական կենտրոն, բայց ամենախոշորը Հայաստանն է լինելու»:

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
5420:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
6920:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4419:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
8519:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5618:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4718:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
5017:48