«Ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ էս մարդն ասել է` չէ ու մի 3 ամիս հետո էլ է ասել` չէ». Նարեկ Կարապետյան

Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձանագրեց. «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Ադրբեջանի մոլլայի՝ Փաշազադեի տեղակալը հայտարարել է, որ մի քանի հարյուր մզկիթ են ունեցել, իբրև թե, այստեղ, որոնք պետք է վերակառուցվեն և իրեն հանձնվեն: Մոտ 70 օր առաջ են ասել: Նախիջևանում անցկացնում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ֆորում:
Սրանք անգամ ժողովրդից թաքուն չեն պահում: Բայց հետո զարմանում ենք, թե ո՞նց եղավ, որ մեր մեջքի հետևում են պայմանավորվում: Ո′չ, մեր աչքի առաջ են ասում, բայց մենք չենք ուզում տեսնել: Հիմա կասեք՝ հա դե լավ, Ադրբեջանն ասում է, հո մենք էլ չարինք: Համեմատենք՝ Ադրբեջանն ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները, ստացա՞վ, Ադրբեջանն ուզում էր Բերձորն ու Քարվաճառը, ստացա՞վ, ուզում էր ամբողջ Արցախը, ստացա՞վ, ուզում էր Սյունիքով ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի էդ ճանապարհը, ոչ մի բանի հետ կապ չունի, ստացա՞վ, ուզում էր Սահմանադրություն փոխենք, հայտարարեցի՞ն, որ փոխում են: Ի՞նչ է ուզել, որ չեն տվել էս մարդիկ: Ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ էս մարդն ասել է՝ չէ, ու մի 3 ամիս հետո էլ է ասել՝ չէ: Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա, հետո մեզ համոզում է՝ այլապես կլիներ սենց, նենց: Էդ ո՞նց ա՝ ուրիշ երկրներում սենց խնդիրներ չեն լինում, մենակ մեզ մոտ ա լինում»:

«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
9016:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
9215:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10415:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10214:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
9714:12
«Մի՞թե կարելի է որդուն կորցրած ծնողներին ծերության տարիներին հասցնել այս վիճակին»․ Հրայր Կամենդատյան
9813:42
«ՀՀ իշխանությունները «չեն նկատում» Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական աշխատանքները ՀՀ տարածքում»․ Դավիթ Գալստյան
9713:00
«Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, որովհետև պատկանում է Ավինյանի մտերիմներին»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
9112:42