«Եթե մարտունակ բանակ է կառուցել, ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, պարտվելու ենք». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից. «Ալիևի կողմից «հարբած ծաղրածու» պիտակին արժանացած և դրան լռությամբ համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա կապակցությամբ նախընտրական շոու-զորահանդես էր կազմակերպել:
2018-ից մեր բանակի դեմ պայքարող, մեր երկիրը պարտության տարած, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ: Իհարկե, Ալիևի թույլտվությամբ՝ նախընտրական նպատակներով: Այդ շոուն նաև Սարդարապատի հուշահամալիր չայցելելու քաղաքականությունն էր՝ Թուրքիային հաճոյանալու համար: Նիկոլն ուղնուծուծով դեմ է 1-ին Հանրապետությանը և 1-ին Հանրապետության տրամաբանական արդյունք 3-րդ Հանրապետությանը: Սակայն փարիսեցիաբար շոու-զորահանդես է կազմակերպում Հանրապետության օրը: Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է, թե պետական պարտքը 8 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի զենք գնի: Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին վախեցնում պատերազմով: Չէ՞ որ մարտունակ բանակը թշնամուն զսպող և պատերազմը կանխող գործոն է: Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, ապա մենք անպայման պարտվելու ենք: Ըստ նիկոլոկան քարոզչության՝ մեր բանակը հիմա մարտունակ է, քանի որ… փոխվել է զինանշանը: Էս գեբելսական տնայնաբույծներին թվում է, թե իրենց արտադրած դեմագոգիան լայն սպառում ունի: Հանրապետության օրվա խորհուրդն այն է, որ հունիսի 7-ը պետք է դառնա քաղաքական Սարդարապատի օր: Այդ օրը քաղաքացին պետք է «ոչ» ասի Ալիևի մոտ «հարբած ծաղրածու» աշխատողին, «ոչ» ասի Հայաստանի վիլայեթացմանը և ձևավորի հայկական իշխանություն: Նիկոլը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը: Մենք երաշխավորված խաղաղություն և զարգացում ենք ապահովելու: Մենք ունենալու ենք մարտունակ բանակ և անվտանգ պետություն: Դրանք ապահովելու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար
Հ.Գ. Մայիսի 28-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է: Շնորհավորում եմ թիմակիցներիս և գաղափարակիցներիս մեր տարեդարձի կապակցությամբ:
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով»։

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
5420:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
6920:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4419:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
8519:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5618:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4718:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
5017:48