«Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում` ես մնալու եմ Հայաստանում». Սամվել Կարապետյան

«ԱրմենիաԹիՎի»-ի լրագրողը հարցազրույցի ընթացքում դիմեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին. «Ձեր այն հայտարարությանը, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ կարող են գալ և բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը արձագանքում են՝ նա դեռ տասնամյակներով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պիտի գտնվի ՔԿՀ-ում՝ որպես լրտես։ Ինչպես սա կմեկնաբանեք»:
«Ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Շուտով մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Եվ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ։ Իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք՝ ես եմ որոշելու։ Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Առավել ևս՝ իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի՝ երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք այդ հարցով նախընտրական ինչ-որ քարոզարշավ ենք իրականացնում։ Դա արդյունք է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և իր օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։ Մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որ արվում են մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին։ Մենք դրա մասին ենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար։ Բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմբկահարել մեր անհանգստությունները, քանի որ ամեն օր տեսնում ենք թույլ և թուլացող կառավարություն։ Դա վտանգ է մեր երկրի համար»:

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
5420:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
6920:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4419:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
8519:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5618:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4718:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
5017:48