Հովսեփ Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց «այն, ինչ պակասում էր` կամուֆլյաժ ձվեր»

«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը բանավեճի ժամանակ պատասխանեց ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, ով պնդում էր, թե հաջորդիվ էլ շարունակելու են համագործակցել:
«Մենք 2 օրենքի շրջանակում ենք համագործակցել՝ մեկը Զենքի մասին օրենքն էր, մյուսը՝ Ռազմամարզական կառույցների մասին օրենքը: Էն որ ասում ա՝ ուզում էինք լավ լինի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Շատ լավ օրենքներ ռազմամարզական հանրությունը գրեց, բայց իշխանության թեթև ձեռքով այդ օրենքներն այնպես ձևախեղվեցին, որ դրանց դրական փոփոխություն ասելը դժվար է:
Հաջորդը՝ ռազմաքաղաքական ղեկավարության ու այսօրվա զորահանդեսի զինտեխնիկայի մասին: Այո, մենք տեսանք զինտեխնիկա, բայց մենք չտեսանք հաջորդ կարևոր բաղկացուցիչ մասը՝ ռազմական ոգին: Մենք նմանատիպ զորահանդես ունեցել ենք նաև 2016-ին: Երբ համեմատում ես, մենք չտեսանք Արցախի ՊԲ-ն, որը ձեր թեթև ձեռքով էլ չկա: Չտեսանք գնդերեցներին, որոնք բանակում մեծ դեր էին կատարում: Մենք չտեսանք զինվորների մարտական ոգին, որը դավաճանվեց ձեր իշխանության կողմից, որի անդամներին գերի վերցրեցին և գնդակահարեցին Իշխանասարի գագաթին, որի կին զինծառայողներին Ջերմուկի դիրքերում խոշտանգեցին, բռնաբարեցին, սպանեցին, ու ձեր իշխանությունը հրաժարվեց այդ բոլոր հայցերից: Այո, մենք չտեսանք, այդ ոգին սպանվել է ձեր իշխանության հետևողական քայլերի արդյունքում: Ես նաև նվեր ունեմ մեր հարգելի Վիլենին, որ փոխանցի քաղաքական իշխանությանը՝ այն, ինչը բացակայում էր այսօրվա զորահանդեսին՝ կամուֆլյաժ ձվեր: Նպատակը՝ որ կարևոր որոշումներ կայացնելուց քաղաքական իշխանությունն ունենա, որ երբ պատերազմը գիտի՝ 1-2 օրից սկսում է, երբ տեսնի հակառակորդի բանակը կուտակվում է, կարողանա այդ որոշումները կայացնել, խոցել այդ կուտակումները, խոցել ստրատեգիական օբյեկտները»,- ասաց Հովսեփ Ղազարյանը:

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
5420:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5720:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
6920:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4419:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
8519:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5618:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4718:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
5017:48