«Քննարկումներ տեսա, թե ինչու «Իսկանդերները» չերևացին». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին:
Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը՝ մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:
Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով՝ թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։
Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:
Ես կարծում եմ՝ դրան 2 պատճառ կար: Առաջինը, սեփական կաշին փրկելու համար կապիտուլյանտը վարկաբեկել է այս համակարգերի գոյությունը (10%-ով պայթել և այլն) և սեփական «ես»-ն այլևս թույլ չէր տա նման արժեքավոր համակարգի ներկայությունը զորահանդեսում:
Երկրորդ, այս համակարգերի ձեռքբերումը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի (2016) ամենակարևոր և բեկումնալից ձեռքբերումներից էր, ինչն այդ փուլում ռազմաքաղաքական առումով զսպող և կանխարգելիչ նշանակություն ուներ:
Մինչև հիմա էլ նվազագույն թվով երկրներ են կարողացել այս համակարգը ձեռք բերել, իսկ դրա գնումն անմիջապես կապված էր Սերժ Սարգսյանի անձնական ջանքերի և հետևողականության հետ»:

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
3320:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4120:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
4820:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4219:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
7019:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5318:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4618:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4817:48