Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի
77
Այսօր, 13:18

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հանրային ՀԸ-ի՝ զրպարտության համար։ Հայցի առիթը ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները, հայտնում է «Փաստինֆո»-ն: Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: