Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին

Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում՝ կապված լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների հետ։ «Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»,- նշել են գյուղացիները։
Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի»։

«Ձեր թրքացմանն Արցախն էր խանգարում». Անուշ Աթաջանյան
3320:24
«Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիներն ընտրություններից հետո». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4120:18
«Իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը». Մարիաննա Ղահրամանյան
4820:00
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Գյումրիում
4219:48
Թուրքիայում իշխող կուսակցությունը կրկին առաջադրում է Էրդողանի թեկնածությունը
7019:35
«Փաշինյանի կազմակերպած ընտրություններում շուրջ 100,000 ընտրողի տվյալներ չեն ճանաչվել». Անուշ Միրզոյան
5318:54
«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
4618:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
4817:48