«Մի նոր քաղաքական գործչի տեսակ բացահայտեցի՝ «քաղաքական կամիկաձե»»․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում է՝ «պարոն Քոչարյան, Ձեր ժամանակ կոռուպցիա կար», նա պատասխանում է՝ «հիմա էլ կա»։ Ասում են՝ «պարոն Քոչարյան, Ձեր ժամանակ ընտրությունները կեղծվում էին», նա հարցնում է՝ «իսկ հիմա ընտրությունների վրա չե՞ն ազդում»։ Եվ այսպես՝ ևս մոտ տասը հարց, պատասխանը՝ միշտ նույնը. «իսկ հիմա՞»։
Այսինքն՝ այս մարդն առանձին թեմաներով չի էլ փորձում հիմնավորել, որ հնչեցվածն իրականությանը չի համապատասխանում,այդպես չէ, կամ չափազանցված է, կամ կան հանգամանքներ, որոնք դա բացատրում են։ Նման խնդիր ընդհանրապես չկա։ Միակ նպատակը հիմնավորելն է, որ հիմա ավելի լավ չէ։ Ոչինչ, որ արձանագրվում է, թե սեփական պաշտոնավարման տարիներին ինչ արհավիրք ասես բերել ես. կարևորը ֆիքսելն է, որ հիմա էլ նույնն է։ Եթե սա քաղաքական կամիկաձեություն չէ, բա ի՞նչ է»։

«Ադրբեջանցիները մշակել են կոնցեպտ՝ ինչպես են վերադառնալու ու ինչ իրավունքներ են ունենալու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4409:30
Ոնց որ Վարդուշը Պետրոսի հետ պսակված լինի, բայց աչք ունենա Պողոսի վրա․ «Հրապարակ»
4509:24
Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4709:18
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:24
«Սա գեոպոլիտիկ հիպնոսի հերթական սեանսի փորձ է»․ Սուրեն Սահակյան
9404:06
«Ինչու է Ռուբիոն բերել փաստթաթուղթ և դրա դուբլյաժն է անում»․ Արթուր Դանիելյան
11303:06
«Նիկոլի վերջը տվեք ու գնացեք․ չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյան
13602:12
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյան
9701:12