«Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը Քոչարյանն ունի»․ Նաիրի Հոխիկյան

Հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հանդիպումները մշտապես եղել են ազգային ու պետական հարցերի համատեքստում։ Միշտ չէ, որ Քոչարյանի հետ համաձայն եմ եղել, բայց մի հարցում մեր հայացքները մշտապես համընկնում են՝ դա ազգային պետության ու անվտանգության առաջնահերթությունն է։
Մեր երկիրը հիմա գոյության խնդրի առաջ է, ու մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել։ Վերջին 20 տարիներին ես խորությամբ տիրապետում եմ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը։ Ով-ով, բայց գոնե ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են թուրքերն ուզում ոչնչացնել Հայաստանը։ Գոնե ես լավ եմ ճանաչում թուրքերին ու լավ գիտեմ, թե ինչպես են նրանք մշտապես կեղծ խոստումներով թակարդը գցում ուրիշներին։
Աստված չանի, եթե Նիկոլի իշխանությունը մնա և մեր երկիրը լրիվ հասանելի դարձնի Թուրքիայի ու Ադրբեջանի համար, ապա մի քանի տարի անց հայերը լացելու են իրենց զավակների դիակների վրա։ Այդպես թուրքերը խաբելով արեցին Սիրիայում, այդպես արեցին Լիբիայում, այդպես հիմա անում են Պաղեստինում, որտեղ Իսրայելի հետ իբր թե խնդիրներ ունեն, բայց իրականում միասին իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն։
Թուրքերը նույնկերպ կեղծ խաղաղության ու բարեկամության անվան տակ տնտեսական բռնազավթման են ենթարկում Վրաստանը, թուրքերը լցվել են Վրաստանի տարբեր շրջաններում՝ գրավելով Բաթումը և Վրաստանի մյուս տարածքները։
Ի վերջո, հիշենք հայտնի խոսքը՝ որտեղ թուրք և ադրբեջանցի, այնտեղ Թուրքիա և Ադրբեջան։
Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը հենց Քոչարյանն ունի իր փորձով ու արտաքին կապերով՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Չինաստանի հետ։
Հարգում եմ Քոչարյանի քաղաքական թիմի հավասարակշռությունը, հավատարմությունը և հոգատարությունն ազգային գործիչների նկատմամբ։ «Հայաստան» դաշինքը, հատկապես ՀՅԴ-ն, միակ ուժն է, որը այսքան տարի իմ կողքին է ՔՊ-ի ահաբեկչական հարձակումներին դիմակայելիս, ինչպես նաև բազմաթիվ անգամներ օգնել են մեր բանակի առաջնագիծը ուժեղացնելու, կահավորելու և մեր զինվորների ծառայությունն ավելի անվտանգ դարձնելու համար։
Սկզբունքայնությունը, ազգային արժեքները և հավատարմությունը ինձ համար կարևոր են, ուստի ես կարծում եմ, որ հենց Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինեմ»։

«Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին»․ Նեթանյահու
3820:21
«Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4219:36
«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան
5718:48
«Օրը ցերեկով տիեզերական մասշտաբի սուտ է ասում»․ Ոսկան Սարգսյան
7117:54
«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան
8817:12
Թրամփի՝ Հնդկաստան այցը սպասվում է 2027-ին
16016:33
«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
7516:12
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
8215:42