Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։
«Արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 դրամ, ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ: Այս ծրագրից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ՀՀ տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում»,- կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նա նաև հավելեց, որ աջակցության միջոցառման ժամկետը 1 ամիս է, ըստ անհրաժեշտության՝ այն կարող է վերանայվել:

«Պետք է ստեղծված լիներ քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց»․ Կարեն Վրթանեսյան
3619:18
«Մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»․ Ոսկան Սարգսյան
5119:00
«Փաստաբանի կողմից դատավարության մասնակցին կաշառք տալու դեպքով քրեական վարույթը դատարանում է»․ ՀԿԿ (տեսանյութ)
4818:12
««Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը ՀՀ-ի համար ազգային անվտանգության հարց է»․ Տաթևիկ Հայրապետյան
4717:48
«Իսրայելը Լիբանանի հետ քննարկում է երկրի հարավի նկատմամբ վերահսկողության փոխանցման հարցը»․ #Reuters
10517:21
«Փողոցային պայքարից չենք խուսափում, բայց այն չպետք է լինի ինքնանպատակ»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6317:00
Դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 18:00-ին
5116:54
«Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ». Մարիաննա Ղահրամանյան
6416:42