Շաբաթ, 13 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Վարույթ է ընդունվել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Վարույթ է ընդունվել Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
43
Այսօր, 10:00

Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով, գրում է «Հետք»-ը։

Գ. Ծառուկյանը հայցադիմումով պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի 2026թ. մայիսի 28-ի ճեպազրույցում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունները, մասնավորապես՝ նրան «հանցագործ», «շպիոն», «գործակալ» անվանելը, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու» և «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ տվյալները։ Ըստ Ծառուկյանի՝ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։