Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ընտրական ամբողջ պրոցեսը պղծվել է իշխանությունների կողմից»․ Դերենիկ Մալխասյան

«Ընտրական ամբողջ պրոցեսը պղծվել է իշխանությունների կողմից»․ Դերենիկ Մալխասյան
73
Շաբաթ, 13 հունիսի, 2026 թ., 16:12

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել է այսօրվա ասուլիսի շեշտադրումները․ «Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ ընտրական ամբողջ պրոցեսը պղծվել է իշխանությունների կողմից:
* 20 օրից ավելի Անդրանիկ Թևանյանը շարունակում է բանտարկված մնալ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հրահանգի հետևանքով՝ կեղծ ու շինծու քրեական գործով:
* Նիկոլ Փաշինյանը պետք է անկեղծ լինի ու ստեղծի քաղաքական ոստիկանություն, հավատաքննիչ ոստիկանների գումարտակ:
* Եթե Ռուսաստանը վերջնական որոշում կայացնի պատժել գործող իշխանություններին, ապա հետևանքները շատ դաժան են լինելու Հայաստանի համար»։

Դերենիկ Մալխասյանի ասուլիսը