«Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները փաստի առաջ են կանգնել բերքի իրացման առումով։ Ուզում են ճանապարհ փակել, որ իրենց վրա ուշադրություն գրավեն։
Ընդդիմադիր դաշտում կարդում եմ արձագանքներ, թե Նիկոլ Փաշինյանին 700 ձայն տված գյուղը թող բախվի այդպիսի խնդիրների, որ հասկանա իր սխալը։ Բայց մյուս կողմից պետք է գիտակցել, որ Արմաշում ավել քան 200 մարդ էլ մերժել է Նիկոլին ու քվեարկել ընդդիմության օգտին։ Ինչո՞ւ պետք է նրանք տուժեն մյուսների սխալների պատճառով։
Արմաշում մի շատ կարգին մարդու եմ ճանաչում։ Տիգրան Մաթևոսյանը սկզբունքային ազգային տղա է, միշտ կանգնած է ինչպես առաջնագծի, այնպես էլ կրթական, իրավական խնդիրների լուծման գործում։
Մեր գաղափարակից գործարարներին ու ընդհանրապես, կարգին հայ մարդկանց առաջարկում եմ Արմաշի Տիգրան Մաթևոսյանին ու նրա նման ընդդիմադիր մյուս 200 հոգուն օգնել' իրացնելու բերքը, իսկ Նիկոլի կողմնակիցները թող գնան Նիկոլի հետևից։ Մենք պետք է կանգնենք մեր գաղափարակիցների կողքին»։

«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
300:12
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
67Երեկ, 23:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
59Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
66Երեկ, 22:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
80Երեկ, 22:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
73Երեկ, 21:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
244Երեկ, 20:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
77Երեկ, 20:12