«Առողջապահության նախարարության բյուջեն արդեն 94%-ով սպառվել է»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էդ մանդատնը արդեն վերցված է: Հայ ժողովուրդն այն վերցրել է հունիսի 7-ին: Ու հանգամանքների բերումով դա մեզանից հետ խլելը հեշտ չի լինելու:
Քանի որ արևմուտքը մեր լեգիտիմների գյամերը մանրից քաշում է ու փող չի տալիս, իսկ 2026-ի բյուջեն նախատեսված էր ահռելի պակասորդով, որը պիտի ինչպես միշտ փակվեր վարկերով, սրանք խիստ տնտեսման ռեժիմ են մտել: Ռեժիմը դեռ խուճապի մեջ չէ, բայց արդեն ահագին տհաճ հանգամանքներ կան: Ըստ պլանի էս պահի դրությամբ նրանք արդեն պիտի մոտ 1 մլրդ դոլար փող պարտքով վերցնեին, բայց կարողացել են վերցնել ընդամենը 150 մլն, այն էլ՝ 2017 թվականի բյուջեից գոյացած ավելցուկից: Այսինքն՝ ստոր նախկինների թողած բյուջեի ավելցուկներից:
Լափը պակասել է: Ստիպված ծախսերը կրճատում են բոլոր պետական հիմնարկները բացի առողջապահությունից: Կիսամյակի ծախսային պլանը կառավարությունը կատարել է 77%-ով, ամսվա վերջ թիվը երևի կհասնի մի 85%-ի, որովհետև հենց էդ պակասող 15%-ն էր (կամ մոտ 1,5 մլրդ դոլար) պետք վարկի տեսքով ստանալ (բայց չստացան) արևմուտքից ու տեղական բանկերից: Ու քանի դեռ «ընտրություն» կոչեցյալի հարցն օդում կախված է մնացել, դրա հետ օդում է մնացել նաև աշխարհաքաղաքական օգնությունը և/կամ պատժամիջոցը։ Մեր «ընտրյալները» հետևաբար ստիպված զսպում են իրենց երբեմնի անսպառ ախորժակները:
Հիվանդանոցներն ու բժիշկները լավ կանեն գոտիները պինդ կապեն: Կիսամյակի ավարտին դեռ երեք շաբաթ կա, բայց առողջապահության նախարարության բյուջեն արդեն 94%-ով (առանձին հոդվածներով 99%-ով) սպառվել է, ինչը հասկանալի է, քանի որ անվճար վիրահատություններն ու դեղորայքը խիստ անրհաժեշտ էր ձգել մինչև հունիսի 7-ը, իսկ դրանից հետո՝ յա էշը, յա իշատերը...
Սա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից: Երկուսն էլ աղետ է: Սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի:
Այ սենց տուպիկ է իրեն տվել հայ ժողովուրդը հունիսի 7-ին: Ու բացարձակ կապ չունի՝ ով, որտեղ, քանի մանդատ Է ուզում վերցնել կամ չվերցնել: էդ մանդատը մի հատ է ու ինքը նոր տեր ունի, մոտ 700,000 նոր տեր: 8 տարի շարունակ բոլորը մեզ էին գցում քաքի մեջ, իսկ հիմա մենք բոլորին, որովհետև մեզ դուր չի գալիս, երբ մեզ անասունի տեղ են դնում:
Կարևորը մեկն է՝ եկող արհավիրքի ներքո հայ ազգը պիտի դիմանա մեկ օր ավել, քան էս ոչնչության իշխանությունը և իր կլիենտները:
Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք...»։

«Հայաստանի արտադրողների և արտահանողների համար դժվար օրերն առջևում են»․ Թաթուլ Հակոբյան
4117:12
«Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ». ՍԱՏՄ
4216:48
«Խնդիրը մնացել է նույն տեղում․ չի լուծվել»․ Վահագն Սարոյան
6416:06
«Ռուսական շուկան կորցնելը լինելու է կատաստրոֆա». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
7215:42
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ Փաշինյանը զանգահարեց Պուտինին»․ Մանուել Մանուկյան
8413:42
«Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու». Մեսրոպ Առաքելյան
11212:00
«Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
11711:06
«Արտահանումը քիչ է, սակայն գյուղմթերքները, մրգերը չեն էժանացել». Ոսկան Սարգսյան
21003:06