Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին

Նոր նախագծով առաջարկվում է համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին
6
Երեկ, 18:22

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակներն են Արուսյակ Մանավազյանը և Ալխաս Ղազարյանը։

Պատգամավորները որպես շրջանառության մեջ դրված նախագծի հիմնավորում են նշել այն, որ ներկայիս կարգավորումներով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որևէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։