«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն անհրաժեշտ եմ համարում իրազեկել։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով Բարձր դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «․․․գ) անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»։
Ըստ այդմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է»։

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
4322:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
7420:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
8320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8519:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
11119:18
«Վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության»․ Ռոբերտ Ամստերդամ
8718:48