«Չկա որևէ փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ասում են՝ Հայաստանը այս իշխանությունների օրոք գնում է դեպի կործանում, ոմանք անմիջապես մատնացույց են անում նոր ասֆալտապատ ճանապարհները։ Բայց պետության կենսունակությունը ասֆալտով չի չափվում:
Պետության իրական ամրությունը չափվում է անվտանգությամբ, տնտեսությամբ, արտաքին քաղաքական կշռով, միջազգային հեղինակությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Եվ հենց այս ոլորտներում է Հայաստանը վերջին տարիներին կրել ամենածանր հարվածները։ Օրինակներն ու նախադեպերը բազմաթիվ են...
Այս իշխանությունը Հայաստանի ազգային շահը պաշտպանելու փոխարեն ընտրել է սպասարկել աշխարհաքաղաքական երկու ուժային կենտրոններից մեկի շահերը՝ մյուսի դեմ։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այդ քաղաքականության դիմաց Հայաստանը չի ստացել որևէ իրական անվտանգության կամ զարգացման երաշխիք։ Սա ինքնիշխան արտաքին քաղաքականություն չէ, ոչ էլ խաղաղության դարաշրջան է,այլ վտանգավոր կախվածություն է:
Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ։
Եթե հրաժարվում ես գործող համակարգերից, պարտավոր ես դրանց փոխարեն ստեղծել նոր, ավելի հուսալի անվտանգության ու տնտեսական մեխանիզմներ։ Իսկ այսօր այդպիսիք պարզապես չկան։
Չկա որևէ սևով սպիտակի վրա գրված փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը ռազմական սպառնալիքի դեպքում։ Չկա նաև որևէ իրավական կամ քաղաքական պարտավորություն, որով նրանք ստանձնում են Հայաստանի տնտեսության, արտաքին առևտրի կամ հնարավոր ճգնաժամերի հաղթահարման պատասխանատվությունը»:

«Ժողովրդավարության «բաստիոնն» օր օրի փլուզվում է». Իրինա Յոլյան
3115:48
«Եթե չլիներ սպառնալիքի, ատելության խոսքը, ընտրությունների արդյունքներն այլ կլինեին»․ Արամ Վարդևանյան
3515:42
«ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա»․ Լեբեդև (տեսանյութ)
4415:41
«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան
4315:24
«Չկա որևէ փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը». Վահագն Սարոյան
4215:18
«Ուրսուլաների համար կարևորը բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է»․ Կարեն Հեքիմյան
3015:12
«Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանն ու Օմանը»․ Իրանի ԱԳՆ
6515:11
«Սեդա Սաֆարյանն անձնական բացասական վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4814:54