«Սա վտանգավոր նախադեպ է». Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստաբան Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի գործով որպես պաշտպան ներգրավված լինելու հնարավորությունից զրկելը և նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական ապացույցը, որ իշխանությունն այլևս չի էլ փորձում թաքցնել իր քաղաքական հաշվեհարդարի իրական նպատակը։
Սա հերթական անգամ խայտառակությունն է Հայաստանի Հանրապետության համար։ Նախ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ իշխանությունը կործանում է Հայաստանի ներդրումային հեղինակությունը։ Երբ միջազգային ներդրողները տեսնում են, թե ինչպես են Հայաստանում իրավական մեխանիզմներն օգտագործվում գործարարների նկատմամբ ճնշումների համար, ինչպես է կասկածի տակ դրվում սեփականության իրավունքի պաշտպանությունը, ակնհայտ է դառնում, որ նման պայմաններում որևէ լուրջ ներդրող չի ցանկանա իր կապիտալը բերել Հայաստան։
Այնուհետև միջազգային մարզական հանրության առաջ խայտառակվեց Հայաստանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեության կասեցմամբ։
Այսօր նույն իշխանությունը հերթական հարվածն է հասցնում արդեն Հայաստանի իրավական համակարգի հեղինակությանը՝ փորձելով փաստաբանին զրկել իր վստահորդին պաշտպանելու իրավունքից։
Փաստաբանին վարույթից հեռացնելու նպատակով նրան որպես վկա ներգրավելը հակասում է արդար դատաքննության և պաշտպանության իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Սա վտանգավոր նախադեպ է, որը կարող է վաղը վերաբերել ցանկացած քաղաքացու։ Իրավական անգրագիտության և քաղաքական նպատակահարմարության այս համադրությունը ծանր հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, որի հետևանքները դեռ երկար են զգացվելու։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը, ապա որևէ կասկած չունենք, որ այն չունի իրավական հիմք և պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Վստահ ենք՝ ճշմարտությունը հաղթելու է, Գագիկ Ծառուկյանն անմեղ է և լինելու է ազատության մեջ»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
21911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
14408:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
17601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
18200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
16300:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
145Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
124Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
277Երեկ, 22:36