«Փոքր հույս ունեմ, որ ՍԴ դատավորները կհասկանան՝ ինչ բեռ է դրված իրենց ուսերին»․ Արսեն Թավադյան

ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ Արսեն Թավադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Սահմանադրական դատարանը սկսում է 2026 թվականի ընտրությունների գործի քննությունը։
Ես միշտ պնդել եմ, որ Հայաստանում սահմանադրական արդարադատության ներկայիս կառուցվածքը անարդյունավետ է, իսկ Սահմանադրական դատարանը՝ որպես առանձին մարմին, ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում է դատական համակարգը։ Բացի այդ, այն չափազանց ծախսատար մարմին է։
Բայց այսօր ՍԴ-ն քննելու է մի գործ, որը Հայաստանի համար ճակատագրական է, և որի լուծումն ակնհայտ է։
Ի տարբերություն նախկին ընտրական վեճերի՝ այստեղ մենք գործ չունենք փաստական բարդ վեճի հետ։ Անհրաժեշտ չէ ապացուցել, որ տեղի է ունեցել լցոնում, ճնշում կամ որևէ այլ փաստական խախտում, ինչպես նաև հիմնավորել դրանց ազդեցությունը արդյունքների վրա։
Առկա է զուտ իրավական վեճ, որի լուծումը չափազանց պարզ է. ԿԸՀ որոշման հետևանքով փոփոխվել է պետական կառավարման համակարգի ամբողջ դասավորությունը։ Անկախ Սահմանադրական դատարանը չի կարող նման իրավիճակը թողնել անփոփոխ։
Իհարկե, շատերը վստահ են, որ ՍԴ-ն ոչինչ չի անի։ Ես էլ եմ դա հավանական համարում։
Ամենախայտառակը կլինի, եթե ՍԴ-ն պարզապես ԺԷԿ-ի հիմնարկի ոճով «отписка» տա։
Խնդիրն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածը չափազանց նեղացնում է ՍԴ լիազորությունները։ ՍԴ-ն կարող է հղում կատարել այդ հոդվածի 14-րդ մասին, ասել, որ այնտեղ նշված պայմաններն առկա չեն, և ուղղակի իր ուսերից գցել այս վեճի լուծման պատասխանատվությունը։
Բայց Սահմանադրությունը Սահմանադրական դատարանին շատ ավելի լայն դեր է տալիս։ ՍԴ-ն այն մարմինն է, որը լուծում է ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը։
Եթե ՍԴ-ն հիմք ընդունի միայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, հայտարարի, որ այդ օրենքով նախատեսված պայմաններն առկա չեն, և մոռանա Սահմանադրությունը, ապա ինքն իր ձեռքով կհիմնավորի իմ պնդումը, որ սահմանադրական արդարադատության ներկայիս կառուցվածքը ծայրահեղ անարդյունավետ է, եթե ոչ՝ վնասակար։
Այնուամենայնիվ, ես դեռ փոքր հույս ունեմ, որ ՍԴ դատավորները կհասկանան՝ ինչ բեռ է դրված իրենց ուսերին։
Այս ընտրական վեճի արդյունքներից է կախված՝ Հայաստանում ընտրությունները և քաղաքացու ձայնը որևէ նշանակություն ունե՞ն, թե՞ ոչ»։

«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
2812:42
«ՀՀ վարչապետի պաշտոնը բաժին հասավ Ադրբեջանին, ԱԺ նախագահինը՝ Թուրքիային»․ Էդգար Ղազարյան
2612:36
«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4112:24
«Սեդա Սաֆարյանը վրեն շալ ա գցե՞լ». Միհրան Պողոսյան (լուսանկար)
4812:18
«Փոքր հույս ունեմ, որ ՍԴ դատավորները կհասկանան՝ ինչ բեռ է դրված իրենց ուսերին»․ Արսեն Թավադյան
3812:12
«Սիմոնյանի փոխարեն Ռուբինյան կամ թեկուզ Մամեդօղլու լինի, տարբերություն կա՞»․ Նաիրի Հոխիկյան
4512:00
«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար»․ #Politico
10511:56
«Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու հետ»․ Արեգա Հովսեփյան
6311:36